Իմ ճամաբարային առօրյան

Մեր ճամբարը սկսվեց Մայիսի 24-ից։ Մենք առաջին շաբաթը միայն դաս արեցինք իսկ երկրորդ շաբաթը որքան հիշում եմ սկսեցինք հեծանվաերթով։ Ես, Արթուրը, Աշոտը, Կարենը, Մանուկը, Դանիելը և ևս 4-հոգի գացինք Մայր դպրոց հեծանիվները վերցնելու։ Հեծանիվները վարելով մենք հասանք Հյուսիսային դպրոց վերցրեցինք մեր իրերը և շարժվեցինք: Մենք գնացինք Հարավ-Արևմտյան թաղամասի Տերյանի արձանի հարակից այգի: Հեծանիվ վարողների մի խումբը Հյուսիսային դպրոցից մինչև սուրբ Երրորդություն եկեղեցի վարեց, իսկ մյուս խումբը մայթի վրայով վարեց մինչև Տերյանի արձանի հարակից այգի: Երբ հասանք Հյուսիսային դպրոց, որոշեցինք մի տույտ էլ անել դպրոցի հեծանվաուղիով, բայց իմ արգելակները չկառավարվեցին և իմ հեծանվով ընկա ցած: Ափսոս, բայց շատ վերքեր ունեցա և  նույնիսկ ատամս ընկավ: Այդ օրն իմ մայրիկի ծննդյան տարեդարձն էր: Երկրորդ օրը նույն պես դաս աեցինք, իսկ երորդ օրը ընկեր Կարինեն խոսում էր թե ինչ ենք անելու չորորդ օրը, իսկ չորորդ օրը մենք գնացինք Արայի լեռայնտեղ հաց կերանք և բարձրացանք Արայի լեռան վանքը և այնտեղի ջուրը խմեցինք և վերադարձանք դպրոց, իսկ վերջին օրը նշեցինք ընկեր Սեդայի և ընկեր Սմբատի հարսանիքը և երկրորդ աբաթվա բոլոր օրերը լողացինք;

Advertisements

Հորինուկներ

Ես աշխատում եմ բլոգով

1556612779863

Ես այս դպրոցում սովորում եմ այս դպրոցում մեկուկես տարի և վարում եմ իմ բլոգը կես տարի: Իմ սիրելի բաժինը դա «Ես հորինում եմ»: Ես այդքանել շատ նյութ չունեմ այդ բաժնում, բայց միևնույն է դա իմ սիրելի բաժինն է, իսկ իմ սիրելի նյութը դա «Չորս ընկերներն» է, որովհետև դա համ «Ես հորինում եմ» բաժնում է համ ես շատ եմ տանջվել որպեսզի տեղադրեմ այդ նյութը բլոգում: Ես երբ, որ ունեցա իմ բլոգը ես շա՜տ ուրախացա, որովհետև ես երազում էի բլոգի մասին և ուզում եմ ասել, որ ես իմ բլոգում աշխատում եմ ազատ

1556005986510

Իմ աշխարհում բոլորը շա~տ բարի և ընկերասեր են: Ես այնտեղի նախագահն եմ: Ես շատ եմ սիրում այնտեղ ապրող մարդկանց: Իմ աշխարհում միշտ արևոտ է: Ես բոլոր մարդկանց կանչում եմ ինձ հյուր, որովհետև նրանք շատ լավն են: Մենք իրար հետ թեյ ենք խմում և թխվածք ենք ուտում: Այնտեղ են բոլոր ֆուտբոլիստները: Ես միշտ իմ նստավայրից դուրս եմ գալիս և երեխաների հետ ֆուտբոլ եմ խաղում: Իմ աշխարհում դպրոց չկա, բոլորն ազատ են և հանգիստ: Մինչ իմ աշխարհը ստեղծելը, ես գնում էի դպրոց և այնտեղ ընկերներ ունեի: Ես նրանց բերեցի իմ աշխարհ: Հիմա Դանիելն իմ երկրի վարչապետն է, իսկ Արթուրն ու Հրանտը իմ թիկնապահներն են:

 

1554801873797

Կար-չկար մի ձուկ կար և մի զատիկ: Մի անգամ զատիկը քայլում էր գետի վերևի տերևների վրայով: Նա այդպես անում էր ամեն օր։ Մի անգամ նա ընկնում է գետի մեջ և ձուկն այդ ամենը տեսնում է։ Այդպես նրանք ծանոթանում են ու գնում են ճամփորդության։ Նրանք հասնում են ծովի ափ և հանդիպում են լավաշին։ Նրանք ծանոթանում են և շարունակում են  ճամփորդությունը։ Հասնում են եղեգների մոտ։ Հանկարծ եղեգների միջից մի փունջ կանաչի է դուրս գալիս։ Նրանք ընկերանում են և իրար օգնում են ճամփորդելիս:

 

Paint-18-3-2019_11_33_56

Արարա՛տ, դու  մեր հիացմունքն ես: Դու միշտ ձյունոտ ես: Շա~տ ափսոս, որ դու բարձր և հեռու ես: Շատ անգամ ամպերը քեզ ծածկում են և մենք քեզ շատ քիչ ենք տեսնում: Այսօր վերջապես ամպերը քեզ չեն ծածկել և մենք կարող ենք քեզ տեսնել:

Ավանդապատումներ

Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով:  Խորենացին բերելով Արա Գեղեցիկի և Շամիրամի պատմությունը այն համարում է իրական, զերծ առասպելաբանությունից: Ասորեստանի թագուհի` Շամիրամի դեմ ճակատամարտի ժամանակ, Արան իր զորքը դասավորել էր Արա լեռան ստորոտում: Շամիրամը դիրքավորվել էր Հատիսի լանջին: Համաձայն լեգենդի` Արա լեռը դա հենց Արա գեղեցիկի մարմինն է, որը ընկել էր ճակատամարտի ժամանակ: Հեռվից այն իրոք նմանվում է, ձեռքերը կրծքին դրած, պառկած մարդու: Հաճախ զբոսաշրջիկներից կարելի է լսել. «բարձրացանք ձեռքերի ուղղությամբ» կամ «թեքվեցինք դեպի ոտքերը»: «Ձեռքերը» դա լեռան միջնամասն է, իսկ «ոտքերը»` արևելյան մասը. այնտեղ է գտնվում ամենաբարձր կետը: «Քիթ» են անվանում, գագաթի արևմտյան մասում ցցվող` ժայռազանգվածը, որի պաշտոնական անունը Աքլորաքար է (2511 մ):

Հեծանվաերթ

ng20190531-110037-e1559286085724.png

Մենք երեկ ընկեր Անուշի հետ Մայր դպրոց գնացինք, որպեսզի հեծանիվներ վերցնենք: Մենք հեծանիվները տարանք Հյուսիսային դպրոց: Մենք գնացել էինք Հարավ-Արևմտյան թաղամասի Տերյանի արձանի հարակից այգի: Հեծանիվ վարողների մի խումբը Հյուսիսային դպրոցից մինչև սուրբ Երրորդություն եկեղեցի վարեց, իսկ մյուս խումբը մայթի վրայով վարեց մինչև Տերյանի արձանի հարակից այգի: Երբ հասանք Հյուսիսային դպրոց, որոշեցինք մի տույտ էլ անել դպրոցի հեծանվաուղիով, բայց իմ արգելակները չկառավարվեցին և իմ հեծանվով ընկա ցած: Ափսոս, բայց շատ վերքեր ունեցա և  նույնիսկ ատամս ընկավ: Այդ օրն իմ մայրիկի ծննդյան տարեդարձն էր:

Համբարձման ծեսը Փարպի գյուղում

Մանկապարտեզի 2 խմբերի հետ,  Սաթեն Գևորգյանի և Սոնա Կարապետյանի օգնությամբ, ծեսը իրականցրեցինք  ծաղկառատ բակում, իսկ Ղազար Փարպեցու դպրոցի սովորողների հետ,  Մարի Միքաելյանի, Կարինե Մամիկոնյանի, Սուսաննա Պետրոսյանի և Անուշ Թորոսյանի օգնությամբ, Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում:

Օրը բուռն էր, հագեցած և լի բազում  տպավորություններով.

Պատումը և տեսաֆիլմը՝  Սոնա Կարապետյանի

Համբարձման ծեսը Փարպի  գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում

Պատումը և տեսաֆիլմը՝ Անուշ Թորոսյանի

Մեկ գեղեցիկ օր Փարպի գյուղում

Պատումը և տեսաֆիլմը՝ Սուսաննա Պետրոսյանի

Համագործակցային նախագիծ. Համբարձման ծես

Կարինե Մամիկոնյան ֆեյսբուքյան էջից ֆոտոշարքեր.

Քայլք Փարպի գյուղում

Թարգմանչաց եկեղեցու բարձունք

Միջավայրի խնամք Փարպիի սուրբ Գրիգոր եկեղեցու բակում

Համբարձման ծես Փարպիում

Համագործակցային նախագծի իրականացումը Գագիկ Յոլչյանի անվան մանկապարտեզում

Պատումը և տեսաֆիլմը՝ Սաթեն Գևորգյանի

Այց Գագիկ Յոլչյանի մանկապարտեզ

Համագործակցային նախագիծ

«Սովորող սովորեցնող» նախագիծ Արագածոտնի մարզում

Բլեյան բաց ցանցի ներկայացում, տարածում, կրթական փոխանակումներ

Օրը՝  մայիսի 15

Վայրը՝ Փարպիի Ղազար Փարպեցու անվան  դպրոց

Մեկնումը՝ 09․30, վերադարձը՝ 14.00

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի սովորողներ, ծնողներ

10։15 Հանդիպում Փարպիի Ղազար Փարպեցու անվան  դպրոցի սովորողների հետ

10։30-10։45 Շրջայց դպրոցում

10։50-11։50 Համբարձման-ծիսական երգերի, պարերգերի ուսուցում

12։00-13։00 Քայլարշավ դեպի Փարպիի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի , Ծիրանավոր եկեղեցի , Թարգմանչաց եկեղեցի,

13։10-13։30 Շրջակա միջավայրի խնամք․ անհրաժերշտ պարագաներ՝ տոպրակ, ձեռնոց

13։30 Հարցազրույց գյուղի բնակիչների հետ

14։00 Վերադարձ

Նախագծի պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մարի Միքայելյան, Կարինե Մամիկոնյան, Անուշ Թորոսյան, Լենա Վարդանյան, Սուսաննա Պետրոսյան

Նպատակը.

Համբարձման  ծեսը ճանաչել, դառնալ դրա ակտիվ մասնակիցը, կրողը, փոխանցողը, կենդանացնողը

Ազգային մշակույթի յուրացում

Պարերգերի յուրացում-փոխանցում
Հարցազրույցների շարք տեղաբնակների հետ

Ծրագրում. Համբարձման երգեր

Create your website at WordPress.com
Get started