Աշխարհագրություն

Երկրագնդի բնակչության ժամանակակից տեղաբաշխումը ձևավորվել է տարածքի բնակեցման և տնտեսական յուրացման հարյուր հազարավոր տարիների ընթացքում։ Այդ տեղաբաշխումը խիստ անհավասարաչափ է։ Բնակչության տեղաբաշխում ասելով հասկանում ենք բնակչության աշխարհագրական բաշխվածությունը երկրագնդի վրա, առանձին տարածաշրջաններում ու երկրներում։ Ներկայումս բնակեցված են հս. լ. 780 և հվ. լ. 560 զուգահեռականների միջև գտնվող համարյա բոլոր ցամաքային տարածքները։ մերձբևեռային, լեռների բարձրադիր շրջանները և անապատային ընդարձակ տարածքները)։ Նախկինում ավելի սահմանափակ տարածք է բնակեցված եղել։ Ժամանակի ընթացքում բնակչության թվի աճին և գիտության ու տեխնիկայի զարգացմանը համընթաց երկրագնդի բնակեցված տարածքը ընդարձակվել է։ Տարածքի բնակեցվածության ընդհանուր պատկերը և բնակեցվածության աստիճանն արտահայտվում են բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության միջին խտությունը բնակչության թվի հարաբերությունն է տարածքի մակերեսին, այսինքն` բնակիչների միջին թվաքանակը` մեկ քառ. կմ տարածքի հաշվով (մարդ/քառ. կմ): Քարտեզ. Աշխարհի բնակչության տեղաբաշխումը Ներկայումս բնակչության տեղաբաշխումը ծայրաստիճան անհամաչափ է. մարդկանց գրեթե 70%-ն ապրում է Երկրագնդի ցամաքային տարածքի ընդամենը 7%-ի վրա։ Բնակչության տեղաբաշխման վրա ազդում են մի շարք գործոններ: Դրանց շարքում բավական մեծ է բնական գործոնների` բնական պայմանների և ռեսուրսների (ռելիեֆ, կլիման, ջրեր, հողեր և այլն) դերը, դրանց նպաստավոր լինելը բնակեցման և տնտեսական գործունեության համար: Դիտելով աշխարհի բնակչության տեղաբաշխման քարտեզը` կնկատեք, որ բնակչությունը հիմնականում կենտրոնացած է առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններով տարածքներում, առա ջին հերթին` ջերմային տաք և բարեխառն գոտիներում գտնվող հարթավայրային և ծովափնյա շրջաններում: Միևնույն ժամանակ, խիստ նոսր են բնակեցված տունդրայի, տայգայի և անապատային բնական զոնաները, բարձր լեռնային շրջանները: Հետևաբար` մարդկանց կողմից չյուրացված կամ թույլ յուրացված տարածքներն առաջին հերթին ծայրահեղ բնական պայմաններ ունեցող վայրերն են։

Գծապատկերներից երևում է, որ աշխարհի բնակչությունը հիմնականում կենտրոնացած է առավել բարենպաստ բնակլիմայական պայմաններ ունեցող շրջաններում։ Դրանք ծովի մակարդակից մինչև 500 մ բարձրության վրա գտնվող հարթավայրերն են, որոնք կազմում են ցամաքի մակերեսի 28%-ը։ Այստեղ բնակվում է երկրագնդի բնակչության 80%-ը։ Բոլոր աշխարհամասերում նկատվում են բնակչության տեղաբաշխման հետևյալ օրինաչափությունները. ա) Բնակչության խտության նվազում ծովի մակարդակից տեղանքի ունեցած բարձրության մեծացմանը զուգընթաց: բ) Բնակչության խիստ կենտրոնացում ծովափնյա գոտիներում։ Աշխարհի բնակչության մոտ կեսը կենտրոնացած է օվկիանոսների ափերով ձգվող 200 կիլոմետր լայնությամբ ցամաքային գոտում, որն զբաղեցնում է ցամաքի 16%-ը։ գ) Բնակչության խտության նվազում ծովերից և օվկիանոսներից տեղանքի ունեցած հեռավորության մեծացմանը զուգընթաց:

Սակայն բնական գործոնների դերը միանշանակ չէ։ Դրանք բնակչության տեղաբաշխման վրա ազդում են տնտեսական գործոնների ներգործությամբ`արտադրության տեղաբաշխման և տարածքի տնտեսական մասնագիտացման միջոցով: Բնակչության մեծ կուտակման վայրեր են զարգացած արդյունաբերական և ոռոգելի հողագործության շրջանները, օրինակ` գործարանների ու ֆաբրիկաների մեծ կուտակման շրջանները ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ճապոնիայում և այլ երկրներում, կամ Նեղոս, Յանցզի ու Գանգես գետերի հովիտները, որտեղ զարգացած է ոռոգովի հողագործությունը: Բնակչության տեղաբաշխումն անընդհատ փոփոխվող պատմական գործընթաց է, որի վրա զգալի ազդեցություն ունի նաև բնակեցման ժամանակի տևողությունը, այսինքն` պատմական գործոնը։ Քաղաքակրթության հնագույն օջախներում (Չինաստան, Հնդկաստան, Հարավային Եվրոպա) բնակչության կենտրոնացումն զգալի չափով ավելի մեծ է, քան համեմատաբար նոր բնակեցված տարածաշրջաններում (Ավստրալիա, Սիբիր, և այլն)։ Աշխարհում առանձնանում են բնակչության մեծ կուտակումներ ունեցող չորս գլխավոր տարածքներ (արեալներ)։

Առաջինը Ասիա աշխարհամասի արևելքը, հարավն ու հարավ-արևելքն է, որտեղ բնակչության միջին խտությունը տեղ-տեղ հասնում է 500-1000 մարդ/քկմ-ի։ Այստեղ բնակչության մեծ կուտակմանը նպաստել են բարենպաստ բնակլիմայական պայմանները և ոռոգելի հողագործության զարգացումը:

Բնակչության մեծ կուտակման երկրորդ տարածքը Արևմտյան Եվրոպան է։ Միջին խտությունն այստեղ ավելի քան 200 մարդ/քկմ է, իսկ արդյունաբերական գլխավոր շրջաններում՝ 1000 մարդ/քկմ։ Բնակչության մեծ կուտակման երրորդ տարածքը ձևավորվել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում։ Այստեղ նույնպես, ինչպես Արևմտյան Եվրոպայում, բնակչության բարձր խտության գլխավոր պատճառներն են բարենպաստ բնակլիմայական պայմանները, նպաստավոր աշխարհագրական դիրքը (առաջին հերթին ծովին մոտ գտնվելը) և արդյունաբերության զարգացման բարձր մակարդակը։ Բնակչության մեծ կուտակման չորրորդ արեալը ձևավորվել է ավելի ուշ Աֆրիկայում` Գվինեական ծոցին հարող գոտում: Բնակչության արագ աճի հետևանքով այս արեալի բնակչության թիվն արդեն անցել է 300 մլն-ի սահմանագիծը, ինչը զգալիորեն գերազանցում է երրորդ արեալի բնակչությանը:

Բնակչության միգրացիաները: Ամեն մի երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը և տեղաբաշխումը փոփոխվում է ոչ միայն բնական, այլև մեխանիկական շարժի՝ այսինքն միգրացիայի հաշվին։ Մարդիկ ծնվում և ապրում են մեծ մասամբ իրենց ծննդավայրում: Սակայն մարդկանց մի մասը երբեմն ժամանակավոր կամ մշտական բնակության նպատակով տեղափոխվում է այլ բնակավայր, այսինքն տեղի է ունենում միգրացիա:

Միգրացիայի գլխավոր պատճառը սոցիալ-տնտեսականն է (աղքատություն, գործազրկություն և այլն)։ Միգրացիաները կարող են տեղի ունենալ նաև քաղաքական, ազգային, կրոնական, ընտանեկան-կենցաղային և այլ պատճառներով։ Միգրացիաները լինում են արտաքին և ներքին։ Արտաքին միգրացիաներ են էմիգրացիան (արտագաղթը) և իմիգրացիան (ներգաղթը)։ Էմիգրացիան քաղաքացիների մեկնումն է սեփական երկրից, իսկ իմիգրացիան՝ քաղաքացիների մուտքը այլ երկրներից տվյալ երկիր։ Արտաքին միգրացիաները (գաղթերը) դիտվել են վաղ ժամանակներից սկսած, պատ- մությունից հիշենք թեկուզ «ժողովուրդների մեծ գաղթը»։ Դրանք ավելի զանգվածային են դարձել աշխարհագրական մեծ հայտնագործություններից հետո, պատմական նոր և նորագույն ժամանակներում։ Բավական է ասել, որ ամբողջ Ամերիկա և Ավստրալիա աշխարհամասերը, Աֆրիկայի առանձին շրջաններ բնակեցվել և յուրացվել են գլխավորապես Եվրոպայից արտագաղթածների հաշվին։ Միայն XIX դարում եվրոպական երկրներից շուրջ 60 մլն մարդ տեղափոխվել է Ամերիկա, Ավստրալիա և այլ տարածաշրջաններ։ Մինչ այդ Աֆրիկայից բռնի տեղահանվել (բռնագաղթ) և որպես ստրուկ Ամերիկայում վաճառվել է մոտավոր տվյալներով շուրջ 100 մլն սևամորթ։ Կրոնական շարժառիթով զանգվածային տեղաշարժեր են տեղի ունեցել Հնդկաստանում։ 1947թ. Հնդկաստան գաղութի անկախացումից հետո միլիոնավոր մահմեդականներ Հնդկաս- տանից գաղթել են Պակիստան, իսկ Պակիստանից միլիոնավոր հնդուականեր և բուդդա- յականներ՝ Հնդկաստան։ Քաղաքական և ազգային շարժառիթներով միգրացիայի օրինակ է Ադրբեջանից շուրջ 400 հազար հայերի հարկադրված գաղթը Հայաստանի Հանրապետություն և այլ երկրներ։ Մյուս կողմից` տարբեր տարիների և հատկապես վերջին երկու տասնամյակում, հիմնականում տնտեսական պատճառներով, Հայաստանից արտագաղթել է ավելի քան 1 մլն մարդ։ Միգրացիայի մյուս տեսակը՝ ներքին միգրացիան, տեղի է ունենում պետության ներսում հետևյալ չորս ուղղությամբ` գյուղից քաղաք, քաղաքից գյուղ, գյուղից գյուղ և փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ։ Առավել տարածված են գյուղերից և փոքր քաղաքներից դեպի խոշոր քաղաքներ միգրացիաները, որոնք նպաստում են քաղաքային բնակչության թվի աճին։ Շատ երկրներում բնակչության ներքին միգրացիաները հիմնականում տեղի են ունենում նախկինում յուրացված և խիտ բնակեցված շրջաններից դեպի նոր յուրացվող շրջաններ։

Աշխարհագրություն

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել ռասսաների տարածման շրջանները։
  1.  Գրել հետևյալ երկրներում գերիշխող դավանանքը՝ նշելով նաև համաշխարհային կրոնի ուղղությունը. Արգենտինա, Իսրայել, Ճապոնիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, ԱՄՆ, Իրան, Սաուդյան Արաբիա, Ալժիր, Նիգեր, Վիետնամ, Նիդերլանդներ, Կազախստան, Ուկրաինա, Թուրքիա, Ուրուգվայ, Վրաստան, Բրազիլիա, Ավստրալիա, Մոնղոլիա, Հունաստան, Լեհանստան, Հս. Կորեա, Հայսատան:

Արգենտինա –քրիստոնեություն
Իսրայել –բուդդայականություն
Ճապոնիա–բուդդայականություն
Չինաստան –բուդդայականություն
Ռուսաստան –քրիստոնեություն
Ֆրանսիա –քրիստոնեություն
Կանադա –բուդայականություն
ԱՄՆ –քրիստոնեություն
Իրան –մահմեդականություն
Ս․ Արաբիա –մահմեդականություն
Ալժիր –մահմեդականություն
Նիգեր –քրիստոնեություն
Վիետնամ –բուդդայականություն
Նիդերլանդներ –քրիստոնեություն
Ղազախստան –մահմեդականություն
Ուկրաինա –քրիստոնեություն
Թուրքիա –մահմեդականություն
Ուրուգվայ – բուդայականություն
Վրաստան –քրիստոնեություն
Բրազիլիա –քրիստոնեություն
Ավստրալիա –քրիստոնեություն
Մոնղոլիա –բուդդայականություն
Հունաստան –քրիստոնեություն
Լեհանստան – բուդդայականություն
Հյուսիսային Կորեա –բուդդայականություն
Հայաստան –քրիստոնեություն

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել 5 բազմազգ (պոլիեթնիկ) և 5 միազգ  (մոնոէթնիկ) երկիր:
  1. World_map_blank