Վիկինգներ

Առաջադրանք 2

Պատմիր վիկինգների մասին:

Պատմիր ,համադրիր արևմտյան և հարավային սլավոններին:

ВИКИНГИ документальный фильм HD

Эпоха викингов на карте

Кем были Викинги с точки зрения генетики. Генетическая история Скандинавии.

Պատմություն

Առաջադրանք 1

«Թագավորության պահպանման վերջին փորձերը»/  էջ 27-28 պատմել/

Փաստերով հիմնավորել Արշակունյաց թագավորության անկման պատճառները:

Կարող եք սովորել ստորև բերված հատվածից:

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԵՎ
ԱՐՇԱԿՈՒՆԻՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ԱՎԱՐՏԸ
IV դարի վերջին քառորդում ծանր ժամանակներեն սկսվում հայոց անկախ թագավորության համար։ Հռոմի և Պարսկաստանի պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց
դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյաց արքաների
հիմնական խնդիրը պետք է դառնար ներքին ուժերի համախմբումը երկրի անկախությունը պահպանելու համար։


Օլիմպիական չեմպիոն, սակայն անփորձ թագավորը
Պապի սպանությունից հետո հայ նախարարները հավաքվեցին խորհրդակցության, որտեղ որոշեցին կտրուկ քայլերի չդիմել և չսրել հարաբերությունները Հռոմի հետ՝ հաշվի առնելով Պարսկաստանի թշնամական դիրքորոշումը: Պապի սպանությունից հետո
երկրում փաստացի իշխանությունը գտնվում էր Մուշեղ սպարապետի ձեռքում։ Պարսկական արքունիքում հասկանում էին, որ Մուշեղ Մամիկոնյանի փաստական իշխանության պայմաններում դժվար թե բարելավվեն հայ-պարսկական հարաբերությունները, ուստի պարսկական արքունիքը որոշում է իրականացնել իր վաղեմի ծրագիրը: Պարսիկները Կոստանդնուպոլիս ուղարկած դեսպանի միջոցով փորձում են Վաղես կայսերը համոզել՝ համատեղ ջանքերով վերացնել Մեծ Հայքի թագավորությունը: Սակայն Վաղեսը մերժում է դեսպանի առաջարկը և իբրև թագավոր Հայաստան է ուղարկում Պապի ազգական Վարազդատին (374-378 թթ.): Պատմիչների վկայությամբ՝ Վարազդատը խիզախ ու տոկուն երիտասարդ էր, լավ նետաձիգ և մարտիկ,
ըմբիշ, օլիմպիական խաղերի հաղթող, սակայն զուրկ էր պետական կառավարման հմտություններից և փորձից։ Վարազդատի կառավարման սկզբում երկրում մեծ
հեղինակություն էր վայելում Մուշեղ Մամիկոնյանը։ Նա, տեսնելով թագավորության թուլացումն ու պարսկական տիրապետության հաստատման վտանգը, առաջարկեց ապավինել հռոմեական զորքերի օժանդակությանը և ամրացնել Հայաստանի մարտական հենակետերը: Վարազդատը ոչ միայն չընդառաջեց նրա ծրագրին, այլև սպարապետ դառնալու ձգտում ունեցող Բատ Սահառունու մասնակցությամբ կազմակերպեց Մուշեղ Մամիկոնյանի ձերբակալությունն ու սպանությունը: Բանն այն է, որ հայոց սպարապետի քաղաքական մրցակիցները կեղծ լուրերի հիման վրա նրան
մեղադրում էին Պապ թագավորի սպանությանը մեղսակից լինելու համար: Սա զրպարտություն էր և բանսարկություն, սակայն անփորձ Վարազդատը ճիշտ չկողմնորոշվեց ստեղծված իրավիճակում, և երկիրը զրկվեց հզոր սպարապետից։


Հատուցում Մուշեղի սպանության համար և գահակից եղբայրների թագավոր հռչակվելը
Մուշեղի սպանությունից հետո, հավանաբար Շապուհ II-ի թույլտվությամբ, պարսկական գերությունից Հայաստան վերադարձան Մամիկոնյան իշխանական տան ներկայացուցիչներ Կոմս և Մանվել Մամիկոնյանները: Վերջինս հանդիմանում է Վարազդատին Մուշեղի սպանության համար, իսկ Վարազդատը Մանվելից պահանջում է հեռանալ երկրից՝ սպառնալով արժանացնել նրան Մուշեղի ճակատագրին: Ի վերջո, այս լարվածությունը հանգեցնում է զինված բախման: Վարազդատի և Մանվելի զորքերի միջև Կարնո դաշտում տեղի է ունենում ճակատամարտ: Մանվել Մամիկոնյանի բանակը հաղթանակ է տանում, որից հետո Վարազդատը փախուստի
է դիմում, իսկ նրա դաշնակից Բատ Սահառունին սպանվում է:


Հռոմի և Պարսկաստանի քաղաքական պայմանավորվածությունը
Վարազդատի փախուստից հետո Մանվելի օգնությամբ գահ բարձրացան Պապի որդիներ Արշակը և նրա կրտսեր եղբայր Վաղարշակը, որը, փաստորեն, դարձավ ավագ եղբոր գահակիցը։ Իսկ Մանվել Մամիկոնյանը դարձավ թագավորական ընտանիքի խնամակալը: Մանվելի խնամակալության շրջանը տևեց 7 տարի: Նրա մահից հետո Շապուհին հաջորդած պարսիկ թագավորները շարունակեցին և ավարտին հասցրին Հայաստանի նվաճման իրենց վաղեմի ծրագիրը: Դրա համար հիմք ծառայեց Արշակից դժգոհ նախարարների այցը Պարսկաստան: Հայ նախարարները Շապուհին խնդրեցին այլ թագավոր նշանակել Հայաստանում: Նա էլ Հայաստանի թագավոր նշանակեց Արշակունյաց տոհմից Խոսրով IV-ին (385-388 թթ., 415- 416 թթ.): Արշակը ստիպված թողեց Այրարատը և սկսեց կառավարել Մեծ Հայքի արևմտյան հատվածում:
Ստեղծված իրավիճակում, 387 թ., Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հայաստանի արևմտյան մի շարք գավառներ անցան Հռոմի գերիշխանության տակ, իսկ արևելյան շրջանները հայտնվեցին Պարսկաստանի գերիշխանության տակ։ 391 թ. մահացավ Արշակ III-ը, որից հետո Արևմտյան Հայաստանի տարածքի հիման վրա ստեղծվեցին հռոմեական նոր
պրովինցիաներ: Արևելյան Հայաստանում պարսիկները որոշ ժամանակ հանդուրժեցին Խոսրովի կառավարումը, ապա նրան մեղադրեցին միասնական պետության վերականգնման փորձի համար և բանտարկեցին Անհուշ բերդում: Բանն այն է, որ Արշակ III-ից հետո Հայաստանի արևմտյան հատվածում թագավոր չնշանակելը դժգոհություն էր առաջացրել հայ նախարարների շրջանում Հռոմի նկատմամբ։ Վերջիններս ճանաչել էին Խոսրովի գերիշխանությունը՝ որպես իրենց
թագավորի, իսկ Խոսրովն էլ պատասխան նամակով ողջունել էր նրանց այդ որոշումը։ Խոսրովին գահընկեց անելուց հետո նախարարների պահանջով Հայաստանի թագավոր նշանակվեց նրա եղբայր Վռամշապուհը (388-414 թթ.), որի կառավարման խաղաղ շրջանը տնտեսական և մշակութային կյանքի համար բարերար ազդեցություն ունեցավ: Վռամշապուհի կառավարման ավարտից հետո պարսից արքան որոշում է Հայաստանում թագավորեցնել իր որդի Շապուհին (416-420 թթ.)։ Պատմիչները վկայում են, որ նա այդպես էլ Հայաստանում չունեցավ իրական իշխանություն, քանզի նախարարները չէին ենթարկվում և չէին մեծարում նրան։ 420 թ.
Շապուհը հեռանում է Հայաստանից, որից հետո երկրում որոշ ժամանակ վերանում է թագավորական իշխանությունը։
Սեփական արքայի ամբաստանություն օտար արքայի առաջ
422 թ. գահ է բարձրանում Վռամշապուհի որդի Արտաշեսը (422-428 թթ.), որը հայտնի է նաև Արտաշիր անունով: Վերջինս, ըստ պատմիչների վկայության, գրեթե չէր զբաղվում պետական գործերով, ինչը հարուցում է նախարարների դժգոհությունը։ Վերջիններս նախ դիմում են կաթողիկոս Սահակ Պարթևին, որպեսզի նա օգնի իրենց գահընկեց անել Արտաշեսին, ապա դիմում
են, թերևս, անընդունելի քայլի. նրանք նույն առաջարկով դիմում են պարսից արքային։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է մի հատված պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմությունից, որում նա ներկայացնում է հայ իշխանների գործողությունները՝ կապված Արտաշես արքային գահընկեց անելու հետ։ Նախարարները եկան Մեծն Սահակի մոտ, բողոք
բարձրացրին և նրան էլ հրավիրեցին իրենց օգնելու, որպեսզի Արտաշիրի վրա չարախոսեն պարսից թագավորի առաջ, իրենց թագավորին դեն գցեն և պարսիկ բերեն աշխարհին կառավարող: Իսկ Մեծն Սահակն ասաց. «Ձեզ սուտ չեմ հանում, ինքս էլ լսել եմ նրա ցավալի,
ամոթալի արարմունքները, շատ անգամ հանդիմանել եմ, բայց նա ուրացել է: Արդ` պետք է մի կարճ ժամանակ տանել այդ մարդու թերությունը, մինչև մտածենք մի ելք գտնենք հունաց Թեոդոս կայսրի միջոցով, բայց ոչ թե անօրեններին մատնել, ծաղր ու խայտառակ լինելու»: Իսկ
նրանք այս չէին կամենում, ջանք էին անում նրան իրենց համախորհուրդ դարձնել: Բայց նա ասաց. «Քավ լիցի, որ ես իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին, որ ես չպատեմ բեկվածին կամ հիվանդացածին, այլ գահավեժ անեմ… Եվ ինչպե՞ս կարելի է այդ իմ ախտավոր ոչխարը փոխել առողջ գազանի հետ, որի հենց առողջությունը մեզ համար պատուհաս է»: Իսկ նախարարները մտածելով, թե խաբելու նպատակով է այդպես անում, որպեսզի իրենց անելիքը հետաձգել տա և թագավորին պատրաստի, միաբերան ասում են. «Որովհետև դու չկամեցար մեզ հետ համակերպվել, որ նա չթագավորի, ահա մենք էլ չենք կամենում, որ դու մեզ քահանա լինես»: Եվ բոլորը միաբանությամբ ելան գնացին պարսից Վռամ թագավորի մոտ, մի ոմն փառամոլ քահանայի` արծկեացի Սուրմակի հետ, չարախոսելու իրենց Արտաշիր թագավորի վրա և Մեծն Սահակի վրա, թե նրանք հույների կողմն են թեքվել… Այն ժամանակ պարսից Վռամ թագավորը Դուռը կանչեց հայոց Արտաշիր թագավորին և Մեծն Սահակին, և նրանից խնդրում էին, որ Արտաշիրին ամբաստանի, իսկ նա հրաժարվեց առհասարակ որևէ բան ասելուց, չար կամ բարի»:
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն
1.Ուշադրությո՛ւն դարձրու, թե խոսքի համեմատական և փոխաբերական ինչպիսի պատկերավորման միջոցների է դիմում կաթողիկոս Սահակ Պարթևը իր ասելիքը և ստեղծված բարդ իրավիճակը նախարարներին բացատրելու համար։ Նա ամեն կերպ ցանկանում էր նախարարներին հետ պահել սեփական արքային մեղադրելու քայլից։
2. Ուշագրավ է, որ արդեն պարսից արքա Վռամի առաջ Սահակ Պարթևը Արտաշեսի մասին ոչինչ չի ասում, պարզապես լռում է։ Հավանաբար, նա ոչինչ չի ասում, քանի որ մտածում էր, որ եթե ասի՝ Արտաշեսը լավ արքա է, ապա կստի, իսկ օտար արքայի առաջ ասել, որ Արտաշիրը վատ գործեր է անում՝ այդպիսով ամբաստանելով նրան, կաթողիկոսը չէր ցանկանում։
Մեջբերված հատվածում ներկայացված իրադարձություններից հետո պարսից արքան 428 թ. Արտաշես Արշակունուն գահընկեց է անում։ Այդպիսով Հայաստանում դադարում է Արշակունյաց թագավորության իշխանությունը, իսկ հայ ժողովուրդը ժամանակավորապես
զրկվում է անկախ պետականությունից։
Հարցեր և առաջադրանքներ
1. Թեմայում ներկայացված ժամանակահատվածում Հայաստանի թուլացման մասին փաստող ի՞նչ տվյալներ, իրադարձություններ կարող ես նշել։
2. Դո՛ւրս բեր թեմայում ներկայացված հայ արքաների և իշխանների այն գործողությունները, որոնք կարող էին երկրի թուլացման պատճառ դառնալ։
3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրու (նկար, ֆիլմ և այլն) հայ նախարարների, կաթողիկոս Սահակ Պարթևի և Արտաշեսի գտնվելը պարսից արքա Վռամի պալատում։
4. Ներկայացրո՛ւ, թե ի՞նչ ես մտածում թեմայում ներկայացված արքաների, նախարարների, կաթողիկոսի գործունեության վերաբերյալ։ Փորձի՛ր դուրս բերել տեսակետներիդ պատճառները։
5 Սահակ Պարթևը չէր ցանկանում հայոց արքային մեղադրել օտարի առաջ կամ հանձնել նրան օտարի դատաստանին։ Մյուս կողմից՝ արքան գրեթե չէր զբաղվում պետական գործերով։ Ստեղծված իրավիճակի լավագույն լուծման համար ի՞նչ տարբերակ էր հնարավոր գտնել։

Պատմություն

2.Պապ թագավոր/գրավոր, ամենաքիչը երկու էջի սահմանում, օգտագործված գրականությունը ամենաքիչը չորս աղբյուրներից/

Նախաբան

  • Գահակալման տարիները

Պապ թագավորի գահակալման տարիները 370-ից 374 թվականներն են:

  •  Գահակալմանը նախորդող տարիները

Շապուհը 363 թ.-ին Մերուժան Արծնուն առաջարկում է աջակցել իրեն: Նա ուրանում է քրիստոնեությունը և ընդհունում զրադաշտություն: Նրանք գրավում են Անի բերդը, որտեղ գտնվում էին Արշակունի արքաների աճյունները և գանձերը: Իրենք գերեվարում են թագավորների ոսկոռները: Վասակ սպարապետը ջաղջախում է թշնամուն և ոսկորները վերաթաղում է Արագածի լանջի՝ Աղձք գյուղում: Շապուհ արքան նենգաբար Արշակին հրավիրում է Տիզբոն, իփր հարցերը կագավորելու, բայց Արշակի հետ մեկնած սպարապետ Վասակ Մամիկոնյանին սպանում են, իսկ Արշակին նետում Անհուշ բերթը, որտեղ նա մահանում է: Այդ ժամանակ պաշարման մեջ էր Արտագերս ամրոցը: Փառանձեմ թագուհին իր զորքով (11 հազար) դիմադրություն է ցույց տալիս: Սակայն Պարսիկներին հաջողվում է ներխուժել ամրոց և սպանել բոլորին, նաև Փառանձեմին: Այդ ժամանակ Մերուժան Արծնունին և Վահան Մամիկոնյանը ժողովրդին պատավորում էին ընդհունել մազդեսական կրոնը: Դավաճան Վահանին սպանում է նրա որդի Սամվելը: Պապը վերադառնում է հռոմեական զորքով և նստում հայոց գահին:

  • Գահակալության շրջան

Պապի գահակալման ժամանակ Մուշեղը դառնում է սպարապետ 370-թվականին: Նրանք վերականգնում են հայոց երկրի սահմաննները դեպի՝ Ուրմիայից հարավ ընկած գանձակը, հյուսիսում Մեծ Հայքի և Վիրքի միջև ընկած կուր գետով:

  • Ձիրավի ճակատամարտ

Ձիրավի ճակատամարտը 371 թվականին: Հայոց զորքը (90 հազար) հռոմեական զորաջոկատի հետ ջաղջախում է պարսիկներին, սպանում դավաճան Մերուժանին: Ճակատամարտը Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը հետևում էին Նպատ լեռից:

  • Պապի բարեփոխումները

Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը հզորացնում են հայոց թագավորությունը: Պապը բարեփոխումներ է կատարում՝Հայոց բանակի թիվը նա մեծացնում է և դարձնում 100 հազարի, հոգեվորականների հարազատներին ստիպում է պետական և զինվորական ծառայություն կատարել, կրճատում է եկեղեցական տարածքները:

Վերջաբան/ամփոփում ես քո բառերով /

3.Համեմատել Արշակ Երկրորդ և Պապ թագավորներին/15-20 նախադասությամբ/

Երկու թագավորների պատմություններն էլ հետաքրքիր էին: Ես երկուսին էլ հետաքրքրությամբ եմ ուսումնասիրել: Նրանք կատարել են մի շարք բարեփոխումներ: Արշակ Երկրորդի օրոք կնքնվեց հաշտության պայմանագիր, որը կոչվեց ամոթալի: Պապ թագավորի օրոք եղան շատ հետաքրքիր իրադարձություններ: Հետաքրքիր և օգտակար բարեփոխումներ: Ճիշտ է ես Արշակ Երկրորդի պատմությունը շատ եմ սիրում, բայց իմ կարծիքով Պապ թագավորի օրոք ամեն ինչ ավելի լավ էր: Ուսումնասիրելով երկուսի կենսագրությունը և պատմությունը ես եզրակացրեցի այս ամենը: Պապ թագավորի պատմությունը ավելի շատ էր և հետաքրքիր: Պապ թագավորի օրոք եղած հետաքրքիր իրադարձություններն են օրինակ՝Ձիավի ճակատամարտը: Այն նույնպես հաղթական ավարտվեց: Մի խոսքով հետաքրքիր էր ուսումնասիրելը:

Պատմություն

Առաջադրանք 1

1.Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար: Արշակ Երկրորդ, Պապ թագավոր/Հայոց պատմություն դասագիրք 7-րդ դասարան, էջ 17-24/

2.Պապ թագավոր/գրավոր, ամենաքիչը երկու էջի սահմանում, օգտագործված գրականությունը ամենաքիչը չորս աղբյուրներից/

Նախաբան

  • Գահակալման տարիները
  •  Գահակալմանը նախորդող տարիները
  • Գահակալության շրջան
  • Ձիրավի ճակատամարտ
  • Պապի բարեփոխումները

Վերջաբան/ամփոփում ես քո բառերով /

3.Համեմատել Արշակ Երկրորդ և Պապ թագավորներին/15-20 նախադասությամբ/

Համացանց

Պապ թագավոր

https://www.youtube.com/watch?v=VVSJ2QzeAj0  Ֆիլմ <<Պապ թագավոր>>

http://grqaser.org/language/hy/պապ-թագավոր/   <<Պապ թագավոր>>Ստեփան Զորյան/ձայնագրություն/

Ստեփան Զորյան ,պատմական վեպ <<Պապ թագավոր>>

Պատմություն

Առաջադրանք 1

Փոփոխությունների սկիզբը Հայաստանում: Քրիստոնեւթյան ընդունումը որպես պետական կրոն

Երկու առաքյալները Հայաստանում
Առաջին դարում հայոց իշխանները, թագավորները հեթանոսներ էին և թշնամաբար էին տրամադրված քրիստոնեության նկատմամբ, քանի որ այն սպառնում էր իրենց համար սովորական դարձած կենցաղին և կարգերին։ Չնայած այդ հանգամանքին՝ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ըստ հետագա շրջանի հայ պատմագիրների, առաջին դարում սկսում են քրիստոնեություն տարածել Հայաստանում։ Առաքյալների շնորհիվ
քրիստոնեությունը սկսում է տարածվել Հայաստանի տարբեր հատվածներում։ Նրանք բազում մարդկանց են մկրտում՝ թե՛ ռամիկների, շինականների, արհեստավորների ու առևտրականների, թե՛ իշխանական ընտանիքների ներկայացուցիչների։ Վերջիններիս շնորհիվ քրիստոնեությունն ավելի է տարածվում Հայաստանում:
Չնայած դրան, երկրի կենտրոնական իշխանությունը դեռ հեթանոսական հավատալիքների կրող էր։Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, փաստորեն, առաջին դարում հիմնադրում են հայոց եկեղեցին, ինչի շնորհիվ էլ այն կոչվում է առաքելական։
Թադեոսն ու Բարդուղիմեոսը նահատակվել են Հայաստանում, նրանց նահատակության վայրերում կառուցվել
են եկեղեցիներ։ 

Ըստ ավանդության, երբ Թադեոս առաքյալը գալիս է հայոց Եդեսիա քաղաքը, նրան ուղեկցում են Աբգար V-ի մոտ։ Տեսնելով Թադեոսին՝ Աբգարն ուրախանում է, քանի
որ հասկանում է, որ նա Քրիստոսի խոստացած բժիշկն է, որ եկել է իրեն բժշկելու։ Թադեոսի քարոզի ժամանակ Աբգարը հավատքով է լցվում և հրաշքով բժշկվում
իր հիվանդությունից։ Աբգար թագավորը շատ թանկարժեք նվերներ է ընծայում Թադեոսին, սակայն նա մերժում է և փոխարենը խնդրում Աբգարին թույլ տալ իրեն
քրիստոնեություն քարոզել Եդեսիայում։ Քրիստոնեությունը հաստատվում է Եդեսիայում. իշխաններ ու իշխանուհիներ, հասարակ մարդիկ խմբերով քրիստոնյա են դառնում,
եկեղեցիներ են կառուցվում, և ավետարանը զորանում է Եդեսիայի մեջ։
Մաղաքիա Օրմանյան, Ազգապատու

Առաջադրանք1

1.Հիմնավորիր, որ Թադեոս առաքյալի նպատակը միայն Աբգար թագավորին բուժելը չէ, ինչ այլ նպատակ էր հետապնդում Թադեոս առաքյալը:

Նրա հիմնական նպատակն էր Եդեսիայում Քրիստոնեությունը տարածելու հնարավորություն ստանալն էր։

2.Մեկնաբանիր Թադեոս առաքյալի նկարը, ինչ է պատկերված նրա ձախ ձեռքում:

Խաչ, որը Քրսիտոնեության խորհրդանիշն է։

Հավատքի նվիրյալ միանձնուհիների փախուստը Հռոմի հեթանոս կայսրից


I-III դարերի ընթացքում Մեծ Հայքի թագավորությունը հեթանոսական էր և չէր նպաստում ժողովրդի քրիստոնյա դառնալու գործին: Իրավիճակը փոխվում է, Տրդատ III-ի օրոք (287-330 թթ)։ Նրա գահակալությունն ամրապնդվում է 298 թ. կնքված Մծբինի 40-ամյա
հաշտության պայմանագրով, որով ավարտվում է նաև հռոմեա-պարսկական հերթական պատերազմը: Իր իշխանության սկզբում Տրդատ III-ը նույնպես թշնամաբար էր տրամադրված քրիստոնեության և քրիստոնյաների հանդեպ, սակայն, կարճ ժամանակ անց, ամեն ինչ փոխվում է։ 300 թ. Հռոմից Հայաստան են գալիս քրիստոնյա միանձնուհիներ:Ճանապարհին միանձնուհիներից շատերը հեռանում են այլ երկրներ, տարբեր ժողովուրդների շրջանում տարածում քրիստոնեական վարդապետությունը,
նրանցից շատերը նահատակվում են հեթանոսների ձեռքով կամ ճանապարհի փորձությունների զոհը դառնում։ Դիոկղետիանոսի հետապնդումներից փրկված մենակյաց կույսերի մի խումբ՝ ավելի քան երեք տասնյակ կուսակրոն աղջիկներ, որոնց թվում էին
նաև Գայանեն և Հռիփսիմեն, հասնում է Հայաստան՝ բնակություն հաստատելով Վաղարշապատ քաղաքի մոտակայքում։ Շուտով Դիոկղետիանոս կայսրն իմանում է, որ հեռացած աղջիկները, որոնց թվում էր նաև Հռիփսիմեն, անցել են Հայաստան, և նամակ է գրում հայոց Տրդատ արքային։ Դիոկղետիանոսն իր նամակում տեղեկացնում է մենակյաց կույսերի՝ Հայաստանում գտնվելու և Հռիփսիմեի մասին, ինչպես նաև ասում, որ աղջիկներին հայտնաբերելու դեպքում Տրդատը կարող է նրանց ետ ուղարկել Հռոմ կամ
վարվել այնպես, ինչպես կցանկանա։ Իմանալով այս մասին՝ Տրդատը շուտով հայտնաբերում է միանձնուհիներին, որոնց նաև անվանում են՝ Հռիփսիմյան հավաքական անունով, և հրամայում է Հռիփսիմեին ամենայն պատվով ու ընծաներով բերել իր մոտ։ Տրդատը պահանջում է Հռիփսիմեից դառնալ իր կինը, սակայն մերժում է ստանում։ Այդժամ նա հրամայում է բերել նաև Գայանեին, որպեսզի նա համոզի Հռիփսիմեին
հնազանդվել իրեն։ Սակայն Գայանեն, ընդհակառակը, հորդորում և քաջալերում է իր սանին՝ Հռիփսիմեին, անխախտ պահել Աստծու առաջ արված ուխտը։ Այս ամենը տեղի է ունենում Տրդատ արքայի և պալատականների ներկայությամբ։ Նրանք, ովքեր
հասկանում էին հռոմեացիների լեզուն, բացատրում են Տրդատին, որ Գայանեն արքայի ասածին հակառակ խորհուրդներ է տալիս Հռիփսիմեին։ Տրդատը բարկանալով՝ ցանկանում է բռնությամբ հնազանդեցնել Հռիփսիմեին, սակայն չի հաջողում, դեռ ավելին՝ Հռիփսիմեն կարողանում է հեռանալ պալատից։ Այդ գիշեր Տրդատի ուղարկած դահիճները տանջամահ են անում Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին, հաջորդ օրը նույն ճակատագրին են արժանանումնաև Գայանեն ու ևս երկու միանձնուհի։ Հռիփսիմյան
կույսերի նահատակությունը քրիստոնեական քաղաքակրթության նշանավոր էջերից է։ Նրանց մասին հիշատակության օրեր ունեն մի շարք քրիստոնեական եկեղեցիներ։

Մենակյաց աղջիկներից
Նունեն անցնում է վրաց
աշխարհ։ Հետագայում
բժշկելով վրաց Միհրան
արքայի զավակին՝ նա
մկրտում է արքայական
ընտանիքին, ինչի
շնորհիվ սկիզբ է դրվում
վրաց պետության
քրիստոնեացմանը։
Վաց լուսավորիչ Սբ. Նունե

Հռոմի Դիոկղետիանոս կայսրը, չնայած ամուսնացած էր, ցանկացավ երկրորդ կին ունենալ։ Նա հրաման տվեց, որ կայսրության տարբեր հատվածներ ուղարկված իր ծառաները փնտրեն գեղեցկատես աղջիկների և պատկերելով նրանց դիմանկարները՝ դրանք բերեն իր մոտ, որպեսզի ինքը ընտրություն կատարի։ Նրա ուղարկած ծառաներն անմիջապես գործի անցան. տեսնելով գեղեցկատես աղջիկների՝ անմիջապես պատկերում էին նրանց դիմանկարը հատուկ տախտակների վրա, որպեսզի ցույց տան կայսրին։ Շուտով նրանք մի լեռնոտ վայրում հայտնաբերում են մենաստան, որտեղ ապրում էին իրենց կյանքը աղոթքով անցկացնել ուխտած միանձնուհիներ։ Նրանց գլխավորի անունը Գայանե էր, իսկ միանձնուհիների թվում էր Հռիփսիմե անունուվ շատ գեղեցիկ մի աղջիկ։ Նրան տեսնելով՝ Դիոկղետիանոսի ծառաներն անմիջապես պատկերում են Հռիփսիմեին
և պատկերը ցույց տալիս կայսրին։ Տեսնելով Հռիփսիմեի պատկերը՝ կայսրը շատ է ուրախանում և հրամայում է հարսանեկան պատրաստություն տեսնել, իսկ մենաստան այցելած ծառաներին հրամայում է գնալ և Հռիփսիմեին ուղեկցել պալատ։ Իմանալով կայսեր մտադրության մասին՝ միանձնուհիները Գայանեի գլխավորությամբ որոշում են հեռանալ մենաստանից, որպեսզի չընկնեն կայսեր ծառաների ձեռքը։
Մ. Չամչյան, Հայոց պատմություն

Առաջադրանք -Շարունակել միտքը

Տեքստից կարելի է ենթադրել, որ Դիոկղետիանոս կայսրը քրիստոնյա չէր, քանզի 
 Տեքստից կարելի է հասկանալ, որ միանձնուհիները ուխտ էին արել իրենց կյանքը նվիրել։ Տեքստից իմանում ենք նաև, որ միանձնուհիները հավատարիմ են մնում իրենց ուխտին և չեն ցանկանում ենթարկվել։ Այդ իսկ պատճառով նրանք հեռանում
են Հռոմից։

Տրդատ III-ի կարևոր որոշումը։ Գրիգոր Լուսավորչի գործունեությունը

Հռիփսիմյան կույսերի դաժան մահապատժից հետո Հայաստանում սկսվում է մեծ փոփոխությունների շրջան։ Տրդատ արքան և պալատական մի շարք ծառայողներ ու իշխաններ հիվանդանում են: Հատկապես ծանր էր Տրդատի վիճակը. ըստ ավանդության՝
նրա դեմքը վայրի խոզի դիմագծեր էր ստացել, և նա մոլեգնած գազանի պես թափառում էր Վաղարշապատ քաղաքի շրջակա տարածքներում: Ըստ մեկ այլ ավանդության՝ այդ օրերին Խոսրովիդուխտին՝ արքայի քրոջը, այցելում է Աստծո ուղարկած մի հրեշտակ, որը
հայտնում է, որ Տրդատին և մյուսներին կարող է բժշկել միայն Արտաշատում գետնափոր խուցը նետված Գրիգորը: Երբ Խոսրովիդուխտը այս մասին պատմում է պալատականներին, շատերը նրան ծաղրում են՝ ասելով, թե ինչպե՞ս կարող է նա մտածել,
որ Գրիգորը, ով բավական երկար ժամանակ նետված է օձերով ու կարիճերով լեցուն խուցը, դեռ ողջ լինի: Սակայն, ըստ ավանդության, շուտով հրեշտակը կրկին հայտնվում է Խոսրովիդուխտին՝ ասելով նույն բանը, այն է՝ անպայման ազատել Գրիգորին: Այս մասին պալատականներին և իշխաններին կրկին պատմելուց հետո որոշվում է մարդիկ ուղարկել
Արտաշատ՝ Գրիգորի ետևից: Գալով Արտաշատ՝ նրանք իրոք գտնում են Գրիգորին կենդանի և առողջ վիճակում իր խցում՝ Խոր Վիրապում: Անմիջապես նրան
հասցնում են Վաղարշապատ՝ պատմելով պատահածի մասին: Երբ Գրիգորը՝ շրջապատված ժողովրդի և իրեն ուղեկցող պալատականների ու զինվորների խմբով, մոտենում է մայրաքաղաք Վաղարշապատին, իշխանները և Տրդատ թագավորը ընդառաջ են գնում նրան: Գրիգորը բժշկում է արքային, իշխաններին ու պալատականներին, որից հետո, տեղեկանալով Հռիփսիմյան կույսերի նահատակության վայրերի մասին,
շրջում և գտնում է նրանց մասունքները, իսկ միանձնուհիների նահատակությունների վայրերում սկսում քրիստոնեական սրբատեղիների կառուցումը, որոնք
հետագայում վերածվում են եկեղեցիների:Գործընթացն իրականացնելու համար Տրդատը
Գրիգորին զորք է տրամադրում, որպեսզի նա հարված հասցնի Հայաստանում հին կրոնի պաշտպան հեթանոսական մեհյաններին: Գրիգորը հաջողությամբ
իրականացնում է այս գործը, որից հետո որոշվում է նրան ուղարկել Կեսարիա քաղաք՝ հայոց եկեղեցու առաջնորդ՝ եպիսկոպոսապետ ձեռնադրվելու համար:
Եպիսոկոպոսապետ ձեռնադրվելուց հետո Գրիգորը շարունակում է քրիստոնեության քարոզչությունը հայոց մեջ, այսինքն՝ շարունակում է դեռևս առաջին դարում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների սկսած գործը: Վերադառնալով Հայաստան՝ Գրիգորը Եփրատ գետում մկրտում է արքային, նրա ընտանիքը, արքունիքի ներկայացուցիչներին, բազմաթիվ իշխանների, զորականների և ժողովրդին: Հայ առաքելական եկեղեցին այսպիսով դառնում է ամենահին ազգային եկեղեցիներից մեկը։ 325 թ. Նիկեա
քաղաքում տեղի է ունենում Տիեզերական եկեղեցական ժողով, որին մասնակցում է Գրիգոր Լուսավորչի որդին՝ Արիստակես եպիսկոպոսը։ Նա այնտեղից Հայաստան է բերում Նիկեական հավատո հանգանակը՝ բաղկացած 22 կետից։
Գրիգոր Լուսավորիչը և Տրդատ III Մեծը հսկայական ջանքեր գործադրեցին ժողովրդին քրիստոնեական վարդապետության և հավատքի գիտելիքները, կենսակերպի և համակեցության սկզբունքները փոխանցելու ուղղությամբ։ Սակայն նրանց ջանքերը միշտ չէ, որ ցանկալի արդյունք էին տալիս։ Շատերը շարունակում էին հեթանոսական վարքուբարքը։ Նրանց մեջ հատկապես մեծ էր նախարարների թիվը։ Հիասթափված մարդկանց այսպիսի վերաբերմունքից՝ Տրդատ III Մեծը որոշում է թողնել աշխարհիկ կյանքը, երկրի կառավարումը և ապրել քարանձավներում ճգնավորի աղոթական կյանքով։ Ինչպես Մովսես Խորենացին է նշում, որոշեց երկրային պսակը փոխել երկնայինով։ Նրա հեռանալուց որոշ ժամանակ անց հայ նախարարները մարդիկ են ուղարկում՝ նրան համոզելու վերադառնալ, սակայն Տրդատը մերժում է։ Ըստ Խորենացու՝ այս մասին իմանալուց հետո հայ նախարարները կազմակերպում են արքայի դավադիր սպանությունը՝ թունավորելով նրան։ Տրդատ III Մեծի մահվան պատճառների այլ վարկածներ ևս կան:
Այսպիսով, 301 թ. քրիստոնեությունը Հայաստանում հռչակվում է պետական կրոն։ Հայաստանը դառնում է աշխարհում առաջին երկիրը, որտեղ քրիստոնեությունը
պաշտոնապես դառնում է պետական կրոն;

Նկարում Տրդատ III-ը, Աշխեն
թագուհին և …
Փորձի՛ր եզրակացնել, թե ո՞վ
է երրորդը ներկայացված
որմնանկարում։
Որմնանկարի հեղինակ՝ Նաղաշ
Հովնաթանյան

Տալ հետևյալ բառերի բացատրությունը

առաքյալ-Յուրաքանչյուրը Քրիստոսի 12 աշակերտնեիից

սրբապատկեր-Սրբի պատկեր

ավանդություն-Պատմականորեն ձևավորված սովորույթններ

ձեռնադրություն-Մկրտություն

ուխտել-Ուխտով որևէ բան ստանձնե

միանձնուհի-Միանձն կին

Տիեզերական ժողով-Եկեղեցական ժողով

Պատմություն

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները։

1.Արտաշեսյանների արքայատոհմ՝ ստեղծում և անկում։
2.Նոր մայրաքաղաքի ստեղծումը Արգիշտի Ա-ի գլխավորությամբ՝ Էրեբունի-Երևան։

  1. Տիգրան մեծի փառահեղ գործոնեությունը՝։
  2. Տրդատ III Քրիսոտնեությունը ընդունելը, որպես պետական կրոն։
  3. Մեսրոպ Մաշտոցի գրերի ստեղծումը՝։
  4. Մենուայի ջրանցքը 72 կմ երկարությամբ:
  5. Վարազդատ թագավորի փառահեղ հաղթանակը օլիմպիական խաղերում
  6. Արտաշատի պայմանագիրը Տիգրան մեծի և Հռոմի թագավոր Պոմպեոսի գլխավորությամբ:
  7. Տիգրան մեծը ամուսնացած էր իր քրոջ հետ:
  8. Տիգրան IV՝ ամենափոքր թագավորը Արտաշեսյանների տոհմում:
  9. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի գործողությունները:

1.Տիգրան IV-Ի գահին բարձրանալը:

  1. Տիգրան մեծի ծովից-ծով Հայաստանը:
  2. Տրդատ III Քրիստոնեությունը:
  3. Խոսրով Կոտակի՝ Խոսրովի արգելոց ստեղծելը:
  4. Վարազդատը, որը առաջին թագավորներ, որ մասնակցեց Օլիմպիական խաղերին և հաղթեց:
  5. Ներկայացնել 5 ամենահետաքրքիր իրադարձությունները, փաստերը:

Տիգրան մեծի ամուսնությունը քրոջ հետ
Վարազդատի օլիմպիական խաղերը հաղթելը
Հայաստանի ծովից ծով լինելը
Սեպագիր արձանագրությունները
Տիգրան IV-ի գահին բարձրանալը

  1. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները:

1.Բրոնզի հայտնագործությունը
2.Արենիում գտնված հին կոշիկը
3.Պղնձի հայտնագործությունը

  1. Սեպագիր արձանագրությունների հայտնագործությունը, նաև ասեմ, որ քչերնեն կարողանում սեպագիր կարդալ ամբողջ աշխարհում:
  2. Նետ ու աղեղի հայտանգործությունը:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-5-Ը

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
Արատտա պետության կազմավորում
Ք․ա․ 2800 -16-րդ դար
Վանի թագավորություն
Ք․ա. 9 – 6-րդ դար
Երվանդյանների տոհմ
Ք․ա․ 570 – 201 թթ

Արտաշեսյանների տոհմ
Ք․ա․ 189 – Ք․հ․ 1 թթ

Բագրատունիների տոհմ
Ք․հ․ 885 – 1045 թթ

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի գործողությունները:
Արամե Ա՝ կազմել է վանի թագավորությունը։
Արտաշես Ա՝ հիմնել է Տուշպա մայրաքաղաքը։
Տիգրան Բ կատարել է շատ մեծ արշավ ամբողջ ասիայով։
Աշոտ Ա ազատել է մեծ հայքը և հիմնել է Բագրատունիների արքայատոհմը։
Գագիկ Ա զարգացրել է մեծ հայքի տենտեսությունը և մշակույթը։

3. Ներկայացնել 5 ամենահետաքրքիր իրադարձությունները, փաստերը:
Քրիստոնեության ընդհունումը մ․թ 301 թ
Հայոց գրերի ստեղծումը մ․թ 405 թ։

4. Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները:
Քարե գործիքների ստեղծումը։
Մետաղների ձուլումը։
Ակերի ստեղծումը։
Գրերի ստեղծումը։
Ջրագծերի ստեղծումը։
Կրակի հայտնագործումը։

Պատմություն

Հնագույն հայկական մշակույթի մասին նյութական և հոգևոր ինչ վկայություններ են հասել։

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։

Ինչ են առասպելները։

Առասպելները դա ժողովրդի կողմից հորինված միֆեր են տարբեր հերոսների կամ Աստվածների (Աստվածուհիների) մասին։

Ներկայացնել Վահագնի և Տորք Անգեղի մասին։

Վահագն

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։

Տորք անգեղ

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է։ Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է, որին տգեղության պատճառով Անգեղ են կոչել։ Տորքը ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքում, եղունգներով տաշում, դարձնում տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակում։

Ինչ է վիպերգը։

Հասկացությունների Բառարան

Ամֆիթատրոն-Հին Հունաստանում և Հռոմում թաթերական ներկայացումների համար կառուցված կիսաշրջանաձև շինություն։

Արենա-Հին Հռոմի ամֆիթատրոնների կլոր հրապարակը։

Անտիկ (լատիներեն՝-հին)-Հին Հունաստանու և Հռոմում պատմական դարաշրջան։

Բազմաստոածություն (Հեթանոսություն)-Կրոնի ձև երբ մարդիկ երկրպագում էին բազմաթիվ աստվածների և դասակարգում դիսարանի տեսքով։

Բարեփոխում, բարենորոգում, ռեֆորմ-Հասարակական կյանքի կամ դրա որևե բնագավառի վերափոխում, նպատակն է զարգացում ապահովելը։

Բռնապետ (լատիներեն՝ դիկտատոր)-Անսահմանափակ իշխանություն ունեցող պետության ղեկավար։

Բուրգ-Եգիպտոսի փարավոնների համար կառուցված դամբարան։

Գլադիատոր-Հռոմեական ստրուկ, որին վարժեցնում էին ամֆիթատրոններում մենամարտելու համար։

Զիկկուրատ-Պաշտանմունքային շինություն․ Բաբելոներեն նշանակում է բարձունք, ներքևից դեպի գագաթ բարձրանում են հսկայածավալ չափերի աստիճաններ։

Լեգիոն-Հին Հռոմի բանակի զորամիավորում վեց հազար զինվորից։

Հռետոն-Ճարտար, Տպավորիչ, Ազդեցիկ, Խոսք ունեցող մարդ՝ ճարտաստան։

Լակենական վոճ-Հնարավորինս քիչ բառերով բովանդակալից միտք։

Ծերակույտ-Ավագանու ներկայացուցիչներից կազմված ժողով․ Հին Հռոմում օրեսդիր գերագույն մարմին։

Օլիգառծիյա-Հունական պոլիսներում կառավարման ձև երբ իշխանությունը գտնվում է ավագանու ընտրված մարդկանց ձեռքերում։

Հանրապետություն (ռեսպուբլիկա)-Հանրային գործ-Պետության ձ, որտեղ իշխանության բարձրագույն մարմինները կազմվում են ժողովրդի ընտրովի ներկայացուցիչներից։

Կոնսուլ-Հին Հռոմի պետական բարձրագույն պաշտոնյա։

Պրովինցիյա-Հռոմեական տերության վարչական մեծ միավոր․ Լատիներեն նշանակում է պարտված երկիր։

Պրինցիպատ (Լատիներեն՝ առաջին)-Հռոմեական վաղ կայսրության դարաշրջանում ձևավորված կառավարման ձև՝ «քողարկված միապետություն»

Սատրապություն-Աքեմենյան Իրանի վարչական միավոր։

Տիրան-Բռնապետ

Ես նախնադարում

Այսօր ես արթնացա իմ քարանձավում։ Այսօր շատ լուսավոր օր էր։ Ես ինչպես ամեն օր կերա երեկվա որսից բերած խոզի միսը։ Երեկ որսը շատ լավն էր, բայց լինում են օրեր երբ որս չի լինում, որովհետև կենդանիները չէն ընկնում թակարդը։ ԵՎ հանկարծ․․․․․ Իմ մտքին եկավ մի հիանալի միտք։ Ստեղծել մի գործիք, որը կկարողանամ սպանել կենդանիների։ Կկոչեմ այն կացին։ Ես կարող եմ սրել մի քար և խոտով կապել փայտին։ Բայց ի՞նչ անեմ, որ վագռի մորթու վրա արյունը չչորանա։ Իմացա․ Կարող եմ մորթել գառանը և ստեղծել բարակ խոտի նման իրեր որոնցով կարող եմ ստեղծել այնպիսի բան, որ կարող եմ հագնել և որի վրայից կանցնի արյունը։