Քիմիա

1) Քիմիական տարրի կարգաթիվը 7 է։Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը

ա)P5 բ) N5 գ)5N2 դ)5P

2)Տարրը գտնվում է երրորդ պարբերության հինգերորդ խմբի գլխավոր ենթախմբում։Ո՞րն է այդ տարրը

ա)ազոտ բ) ֆոսֆոր գ) այլումին գ)արսեն

3)Հաշվե’ք հետևյալ երեք տարրերից յուրաքանչյուրի ատոմի իրական զանգվածը`m0-ն

ա)Ar(բոր)=11 բ)Ar(ցինկ)=65 գ)Ar(պղինձ)=64

ա)Ar(բոր)=11*0,000000000000000000000001674=0,000000000000000000000000018414

բ)Ar (ցինկ) =65*0,000000000000000000000001674=0,000000000000000000000109000

գ)Ar (պղինձ)=64*0,000000000000000000000001674=0,00000000000000000000000016840

4)Ի՞նչ է ինդեքսը,և երբ է այն օգտագործվում։

Թիվը, որը բանաձևում գրվում է քիմիական նշանից ներքև և աջ, անվանում են ինդեքս։

5)Գրե’ք նյութերի քիմիական բանաձևերը , եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են

ա) կալիումի երկու և ծծմբի մեկ ատոմ

K2S
բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ:

CO

Քիմիա

Չնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն, այնուամենայնիվ, չափելի են: Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմների զանգվածները:  

Օրինակ, ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը 0,000000000000000000000002 գ է (2⋅10−23 գ կամ 2⋅10−26 կգ):  Դա շատ փոքր թիվ է, որով հաշվումներ կատարելը հարմար չէ:  Նման փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածները, որոնք որոշվում են հետազոտման ժամանակակից եղանակներով:

Այդպիսի փոքր թվերից ու դրանց հետ հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.):

Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12  մասն է՝ m(C)/12=1զ.ա.մ.,

զ.ա.մ.=1,66⋅10−27կգ, կամ 1,66⋅10−24գ, որը մոտավորապես հավասար է ջրածնային միավորին:

Հաճախ օգտվում են հարաբերական ատոմային զանգված հասկացությունից: Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է  Ar -ով, որտեղ r-ը լատիներեն relative (հարաբերական) բառի սկզբնատառն է:

Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն հարաբերական մեծություն է:

Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը (m0)  քանի՞ անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:

Օրինակ՝ Ar (կալցիում) =40: Սա նշանակում է, որ կալցիումի մեկ ատոմի զանգվածը  40անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:

Ատոմի զանգվածը` զանգվածի ատոմային միավորներով արտահայտված, և ատոմի հարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքներով միմյանց հավասար են:

m0(Zn)=65 զ.ա.մ.  m0(Li)=7  զ.ա.մ. m0(Cu)=64   զ.ա.մ.    
Ar(Zn)=65 Ar(Li)=7 Ar(Cu)=64

Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը: Այդ նպատակով տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային միավորով.

Օրինակ

Օրինակ`

m0(կալցիումը)=Ar(կալցիում)⋅1,66⋅IO−27=40⋅1,66⋅IO−27 կգ=6,64⋅IO−26 կգ,այսինքն՝m0(Ca) =6,64⋅IO−26 կգկամ6,64⋅IO−23գ:

Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված են Դ.Ի.Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգում:

Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի որոշակի արժեք:

Դուք ծանոթացաք ատոմի քանակական բնութագրին` ատոմի զանգվածին և հարաբերական ատոմային զանգվածին: Այժմ կարելի է ասել, որ տարրի քիմիական նշանը ցույց է տալիս նաև նրա հարաբերական ատոմային զանգվածը:

Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.):

Քիմիա

  1. Ինչ է ուսումնասիրում քիմիան,քիմիայի ուսումնասիրման ոլորտները։
  1. Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք։

Ֆիզիկա, Կենսաբանություն, Աշխարհագիտություն։

  1. Ինչ է նյութը և մարմինը։

Այն ամենը, ինչ տեսնում ենք մեր շուրջը, նյութ է։ Այն կառուցված է ատոմներից, որոնք կազմում են ավելի մեծ ու համալիր խմբեր, ինչպիսիք են, օրինակ մոլեկուլները (ատոմների հավաքածուները) և բջիջները, որոնցից կառուցված են կենդանի էակները։

  1. Տնային առաջադրանքներ՝ Ինչ նյութերից են կազմված հետևյալ մարմինները՝ քանոնը, արձանը, ամանեղենը, զարդերը։ Քանոնը փայտից, արձանը քարից, կավից, և այլ շինանյութերից, ամանեղենը ապակուց, իսկ զարդերը ոսկուց, արծաթից և այլն։