Գործնական քերականություն

  1. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Հայաստանը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները շուտվանից օգտագործվել են որպես շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու մեծաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձորակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

2․ Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարիտի հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում  լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամ ունեեցող մարգարիտն է: Համպը թանկ արժեք ունեցող նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սև գույն ունեցող, քարի նման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգով խոցված կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

3․ Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես … լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:

Առանց ընդատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգեվորվում է ու կպչում գործի:

4․Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-տխրել                                        

վաղորդյան-առավոտյան

մեղանչել-հանցագործել

մաքառել-պայքարել

անտունի-ժողովրդական երգի տեսակ

դրվատել-գովել

երկնչել-վախենալ

. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշը:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի եղիր:
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի:
Իր աչքի գերանը չի տեսնում, բայց ուրիշի աչքի փուշն է տեսնում: